Կռվելու մասին  պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյանը հերքում է, որ 2023-ին արցախցիները բռնագաղթելուց առաջ պայքարել են

Ես, շատ բան չկարողանալով բացել. ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը (դա կարող էր լինել 80 տոկոս, կարող էր լինել 90 տոկոս), մնացել են ձեռք չտված:

Դրանից առաջ հնարավորություն էինք ստեղծել, որ տեղի ունենա քաղաքական գործընթաց, ևՂարաբաղի որոշ շրջանակներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իշխանափոխություն իրականացրեցին։

Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,-ասաց Փաշինյանը։

 Նա հաստատեց՝ ինչը որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ «Նրանց մի մասը Հայաստանում  իշխող  շրջանակների  և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից՝ ինձ մեղադրելով, որ սահմանները փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։

Սուտ է, չի եղել նման բան, փախել են ճողոպրել են»,- ասաց Փաշինյանը։

Leave a Comment