
«Ասեմ՝ ինչ է փոխվելու մի քանի ամսից հետո կամ նկարագրեմ այս դահլիճի պատկերը. Նիկոլ Փաշինյանը նստած է լինելու այս դահլիճում՝ որպես վարչապետ, ես ու գործընկերներս ենք նստած լինելու, դուք տանը հեռուստացույցով նայելու եք, որովհետև խիստ կասկածում եմ, որ դուք անգամ էն կողմն եք տեղ գրավելու»,- ԱԺ նիստում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին և նրա ելույթին: «Ինչքան շարունակում եք, այնքան այդ տեղում հայտնվելու շանսերն է եք քչացնում: Ժամանակը ցույց կտա»,- հավելել է նա: