ԱՄՆ դեսպանատուն․ Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է

ԱՄՆ դեսպանատուն․ Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է

26 մարտի 2026 – 13:30 AMT

PanARMENIAN.NetԱմերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Կազմակերպվել է խոհարարական միջոցառում՝ նվիրված ամերիկյան տավարի մսի առաջին ներմուծմանը:

«Այդ առիթով ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շեֆ-խոհարարների, հյուրընկալության ու ռեստորանային ոլորտի մասնագետների հետ ներկա գտնվեց մսի կտրատման և գրիլի վրա մսային ուտեստների պատրաստման ցուցադրությանը, որտեղ բացահայտվեցին ամերիկյան տավարի մսի բարձր որակական ու բազմազան համային հատկանիշները։

Շնորհակալություն ենք հայտնում Միս արտահանողների ամերիկյան ֆեդերացիային և ԱՄՆ գյուղդեպատամենտին համի այս գեղեցիկ տոնը կազմակերպելու համար»,-ասվում է դեսպանության գրառման մեջ:

Leave a Comment