«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրվարույթ

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ  նախաձեռնվել է քրվարույթ


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։


Հրդեհը բռնկվել էր Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։  


Նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից։


«Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ Նշանակվել է համալիր փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։


 


 


Leave a Comment