«Իսրայելը Պակիստանի խնդրանքով Արաղչիին և Ղալիբաֆին հանել է թիրախների ցանկից». #Reuters

«Իսրայելը Պակիստանի խնդրանքով Արաղչիին և Ղալիբաֆին հանել է թիրախների ցանկից». #Reuters

Իսրայելը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին հանել է վերացման ենթակա անձանց ցուցակից, երբ Պակիստանը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով չհարվածել նրանց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով պակիստանցի պաշտոնյայի։

«Իսրայելցիները ունեին նրանց կոորդինատները և ցանկանում էին վերացնել նրանց, սակայն մենք ԱՄՆ-ին ասացինք, որ եթե նրանց էլ վերացնեն, ապա բանակցելու համար ոչ ոք չի մնա, այդ պատճառով ԱՄՆ-ն իսրայելցիներին խնդրել է հետ կանգնել», – նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չորս-հինգ օրով Ղալիբաֆին և Արաղչիին հանել են իրենց թիրախների ցուցակից՝ բանակցություններ անցկացնելու հնարավորությունն ուսումնասիրելու համար։

Leave a Comment