Փաստորեն՝ մինչև հիմա Լուլուն չի կարդացել 2021-ի ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որն այդպես էլ մնաց թղթի վրա. դրանից հետո տեղի ունեցավ Արցախի վերջնական կորուստը, մինչդեռ Նիկոլը խոստանում էր հետ բերել Շուշին ու Հադրութը, այնինչ հայտարարվում էր, որ ՔՊ-ի նպատակն է մոտակա տարիներին աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա: Արցախի վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու էին ՔՊ-ի ուշադրության կենտրոնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարվում էր որպես հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափ և այլն: Թվարկել կարելի է շատ երկար, թե ինչ էին խոստանում, բայց ինչ արեցին:
Ձայներ կորզելու համար չէի՞ն նմանբովանդակ բաներ խոստացվում, ձայներ կորզելու համար չէ՞ր Նիկոլը կապիկություն անում, եթե կապիկություն չէր անում, բա ո՞ւր է Արցախը, Մինսկի խումբն ո՞ւր է, ինչպե՞ս Իլհամը մարսեց Արցախի էթնիկ զտումը…
Հիմա խոստանում են խաղաղություն, բայց անցյալի դառը փորձն ու փաստերը հուշում են, որ հակառակն է լինելու. նայեք խոստումներին ու դրանք համադրեք ներկայիս դառն իրականության հետ ուղղակի՝ կանպատեսելու գալիքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: