Կառավարությունը երկարաձգեց անհետ կորած զինվորների ընտանիքների աջակցությունը

ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում 3 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը։

Ծրագրի շահառու 20 ընտանիք կշարունակի ամսական 300 000 դրամ աջակցություն ստանալ մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ:

Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։

Leave a Comment