
Չելյաբինսկի դպրոցներից մեկում դեռահասը ազդանշանային ատրճանակով կրակել է դասընկերուհու վրա։ Այս մասին հայտնել են մարզային կառավարության մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան 9-րդ դասարանի աշակերտը թիվ 32 դպրոց է բերել պլաստիկե աղեղնազեն (արբալետ), գազային սրվակ և ազդանշանային ատրճանակ: Դեռահասն ատրճանակով կրակել է դասընկերուհու վրա, ապա նետվել 4-րդ հարկի պատուհանից և վնասվածքներ ստացել։
«Տուժածները տեղափոխվել են տարածաշրջանային մանկական հիվանդանոց և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», – նշվում է հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։