
Օրեցօր էականորեն աճում է իշխանավորների անդրադարձը Քոչարյանին։ Ատամներով են նրան պահում օրակարգի մեջ։ Բոլոր հիմնական մրցակիցները մեռան՝ ասելով, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի ու Քոչարյանի հետ, բայց միևնույն է՝ ՔՊ-ն անընդհատ շոշափում է Քոչարյանի անունը, ու սրա տակ կա հստակ մաթեմատիկական հաշվարկ։
Մաթեմատիկան հետևյալն է՝ ՔՊ-ն ունի մոտ 10-12% վարկանիշ, մոտավորապես նույն վարկանիշը հիմա ունի Կարապետյանի ուժը։ Տվյալ պահին Ծառուկյանը գնում է երկրորդ տեղով ու կարա՝ ընդհուպ մինչև 5% հասնի (ոչ թե էլեկտորալ քվե, այլ վարկանիշ)։ Ադմինիստրատիվ ռեսուրսով ՔՊ-ն իր քվեները կրկնապատկելու է, հասցնի 20-25%-ի։ Եթե ընտրություններին մասնակցի ընտրողների, օրինակ՝ 50%-ը, դա կնշանակի, որ ՔՊ-ն ունի 40-50% էլեկտորալ քվե, Կարապետյանը՝ 25-35%, իսկ Ծառուկյանը՝ 8-10%։ Այսինքն՝ տեսականորեն կարա ստեղծվի իրավիճակ, երբ Կարապետյանն ու Ծառուկյանը կհավաքեն միասին մոտավորապես նույնքան քվե, որքան՝ Փաշինյանը։ Կա նաև տեսական հավանականություն, որ Թաթոյանը կձգի մինչև իր համար անցողիկ 4%-ը։ Տվյալ պարագայում վճռորոշ դեր է խաղալու Քոչարյանի՝ փոշիացրած քվեների քանակը, որովհետև նա տանելու է Կարապետյանին հասանելիք շերտերից։ Կոպիտ ասած՝ Քոչարյանից է կախված՝ Կարապետյանը կհավաքի 35%, թե՝ 40%, ու այդ 5%-ը կվճռի Փաշինյանի ճակատագիրը։
Եթե հիմա Քոչարյանի դաշինքի վարկանիշը մոտ 3% է, դա նշանակում է, որ նա փոշիացնելու է մոտ 6% ընդդիմադիր քվե ու երաշխավորելու է Փաշինյանի հաղթանակը։ Եվ հակառակը՝ եթե նա չմասնակցեր, կամ մասնակցեր ու տաներ քիչ քվե, դա շանս կտար տապալելու Փաշինյանին։ Քոչարյանին անհրաժեշտ 8%-ի շեմը նա չի հաղթահարում որևէ նորմալ հարցումով։
Փաշինյանն այս ամենը շատ լավ գիտի, հետևաբար իրեն պետք է հնարավորինս օգնել Քոչարյանին, որ մաքսիմալ շատ քվե փոշիացնի։ Էս ա ներկա քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը։
Բոլոր էն զազրախոսներին, որ կգան ստեղ, կասկածի տակ դնելու իմ բերած թվերը, առաջարկում եմ ժամանակ չվատնել ու հետս ուղղակի գրազ գալ։ Գրազ եմ գալիս որ Քոչարյանը չի հաղթահարելու անցողիկ շեմը: Հրապարակային։ Փողով։
Հ.Գ. Վիկտոր, քեզ առանձին կարամ նենց կաեֆիցենտ առաջարկեմ, որ Տերյանի սիմվոլիկան մոռանաս ու լրիվ ուրիշ սիմվոլիկայով ապրես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: