Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են





ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։

Այս մասին տեղեկությունը NEWS.am—ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից: Մեր տեղեկություններով հասցեների մեծ մասում խուզարկություններն ավարտվել են, այս պահին մի քանի հասցեներում են շարունակվում խուզարկությունները։ Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

ՔԿ–ից էլ NEWS.am–ին հայտնեցին հետևյալը. «Քրեական վարույթների շրջանակում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ»։



Leave a Comment