Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան Հյուր. «ԿԻՆՈԴԱՐԱՆ»-ի պրոյեկտ մենեջեր` Սեդա Հովհաննիսյան Թեման. Մարտի 26-ը նշվում է որպես Միայնության միջազգային օր:
Այսօր կխոսենք միայնության մասին՝ որպես զգացում, որպես ընտրություն և երբեմն՝ որպես մարտահրավեր։Ինչո՞ւ են ոմանք հեշտությամբ հաշտվում դրա հետ, իսկ մյուսները՝ տառապում: Եվ արդյո՞ք միայնությունը միշտ է նշանակում մեկուսացում։
Ինչպես միշտ՝ ձեր սիրելի տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ձեզ հետ՝ մեր ռադիոլսողների:
Միացեք մեզ՝ սկսելու օրը մտերմիկ զրույցով ու լավ երաժշտությամբ: