Ծաղկալանջում տուն է այրվել | Radar Armenia

Ծաղկալանջում տուն է այրվել

Մարտի 26-ին, ժամը 00։31-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ 02։50-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և բաղդադե ծածկը՝ մասամբ, 2 սենյակները՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մնացած հատվածներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment