Իրանը ուժեղացնում է իր պաշտպանությունը Խարգ կղզում՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային հարձակումից պաշտպանվելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Վերջին շաբաթների ընթացքում Իրանը Խարգ կղզում տեղադրել է թակարդներ, այդ թվում՝ հակահետևակային և հակատանկային ականներ, ինչպես նաև տեղակայել է լրացուցիչ զինվորական անձնակազմ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հող-օդ հրթիռային համակարգեր՝ կղզու վրա վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը նախապատրաստվելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
