NewsArm.live | Խելացի տան արժեքը Հայաստանում



Հասարակություն


Խելացի տան տեխնոլոգիաները վերջին տարիներին արագ զարգանում են՝ 

դառնալով ժամանակակից կյանքի կարևոր բաղադրիչ։ 

Համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնացված կառավարել տան բոլոր համակարգերը՝ սկսած լուսավորությունից մինչև ջեռուցում, անվտանգություն և մուտքի վերահսկում։

 

Խելացի տան արժեքը Հայաստանում կախված մի շարք գործոններից կարող է զգալիորեն տարբերվել

Գնագոյացման ձևավորման հիմնական գործոններն են`

 

  • Տան մակերեսը, տեսակը և սենյակների քանակը

Որքան մեծ է տարածքը, այնքան ավելի մեծ է  սարքերի  քանակը։

  • Տեխնոլոգիական լուծումների բարդությունը։

Պրոֆեսիոնալ և առաջադեմ  համակարգերը պահանջում են ավելի մեծ ներդրումներ։

  • Ինստալացիայի տեսակը 

Ինքնուրույն (DIY) լուծումները կարող են ավելի քիչ ծախսեր պահանջել, մինչդեռ պրոֆեսիոնալ իրականացումը ապահովում է համակարգի կայուն և անխափան աշխատանք։

  • Սարքավորումների բրենդը և որակը

Բարձրակարգ և վստահելի բրենդները սովորաբար ունեն ավելի բարձր արժեք, սակայն ապահովում են երկարաժամկետ լուծում։

  • Հաճախորդի անհատական պահանջները

Յուրաքանչյուր նախագիծ ձևավորվում է հաճախորդի ցանկություններին համապատասխան։

 

DIY (ինքնուրույն) համակարգերի արժեքը

Խելացի տան ինքնուրույն ինտեգրումը համեմատաբար ավելի մատչելի է և պահանջում է որոշակի տեխնիկական գիտելիքներ, սակայն չի ապահովում կայունություն: 

DIY լուծումների արժեքները միջինում կազմում են՝

  • Ստանդարտ ավտոմատացում (լուսավորություն, ջեռուցում, անվտանգություն)՝

200,000 – 1,500,000 ՀՀ դրամ

  • Առանձին սարքեր (խելացի վարդակներ, սենսորներ և այլն)՝

30,000 – 150,000 ՀՀ դրամ

Ընդհանուր առմամբ, նման համակարգերի ներդրման արժեքը կարող է կազմել 200,000-ից մինչև 1,500,000 ՀՀ դրամ։

Ամենատարածված DIY բրենդներից են Tuya, Sonoff և Shelly, որոնք հասանելի են նաև տեղական շուկայում։

 

Պրոֆեսիոնալ համակարգերի արժեքը

Պրոֆեսիոնալ խելացի տան լուծումները ենթադրում են ամբողջական մոտեցում՝ նախագծումից մինչև իրականացում և հետսպասարկում։ Դրանք ապահովում են համակարգի կայունություն, անվտանգություն և օգտագործման առավելագույն հարմարավետություն։

Հայաստանում նման համակարգերի արժեքները կարող են լինել՝

  • Լարային համակարգեր՝

5,000,000 – 30,000,000 ՀՀ դրամ

  • Անլար համակարգեր՝

3,000,000 – 25,000,000 ՀՀ դրամ

 

Հայաստանում անլար տեխնոլոգիաներով պրոֆեսիոնալ խելացի տան լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից մեկը Smartic-ն է, որը հանդիսանում է LifeSmart համաշխարհային բրենդի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Smartic ընկերության համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝

«Հայաստանում խելացի տան արժեքը հաճախ ընկալվում է միայն սարքերի գնով, սակայն իրական արժեքը ձևավորվում է ամբողջական լուծումից՝ նախագծում, ինտեգրում և հետագա սպասարկում։ Ճիշտ իրականացված ավտոմատացումը ոչ թե ծախս է, այլ ներդրում, որը երկարաժամկետում ապահովում է հարմարավետություն, անվտանգություն և էներգիայի խնայողություն»։

 

Հայաստանում խելացի տան տեխնոլոգիաները դեռ գտնվում են զարգացման փուլում, սակայն շուկան աստիճանաբար ակտիվանում է։ Թեև պրոֆեսիոնալ ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը սահմանափակ է, պահանջարկը շարունակաբար աճում է։

Տեխնոլոգիական առաջընթացը և ժամանակակից ապրելակերպի պահանջները նպաստում են նրան, որ խելացի լուծումները մոտ ապագայում կդառնան ոչ թե ընտրություն, այլ ստանդարտ։

Անկախ ընտրված տարբերակից՝ խելացի տունը այսօր արդեն ոչ միայն հարմարավետության, այլ նաև ժամանակակից և արդյունավետ կյանքի կարևոր բաղադրիչ է։

 





Leave a Comment