Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների՝ լսել բոլորի հարցերն ու առաջարկները։
Ուրախ էի հանդիպել բոլորիդ հետ և անդրադառնալ ձեր բարձրացրած հարցերին։
Բոլոր նրանք, ովքեր այս անգամ չեն հասցրել մասնակցել ընդունելությանը, կընդգրկվեն առաջիկա հանդիպումներում, որոնց մասին նախապես կտեղեկացնենք»:
