Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 26-ին – armeniatoday.am

Մարտի 26-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-12 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։

Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 9-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-9 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 12-15 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-9 աստիճան։ Արցախում կանխատեսվում 13 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment