Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim-ը։
«Մենք թույլատրել ենք մի քանի երկրների, որոնց բարեկամ ենք համարում, անցնել Հորմուզի նեղուցով. օրինակ՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրաքը, Չինաստանը և Պակիստանը։ Մենք որևէ պատճառ չենք տեսնում թույլ տալու մեր հակառակորդներին օգտագործել նեղուցը», – ասել է նա։
Ավելի վաղ Bloomberg-ը և Lloyd’s List-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Իրանը վճար է սահմանել նեղուցով անցնելու համար։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
