ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում անդրադարձել է հանցավորության աճի և թմրանյութերի ապօրինի շրջանառության թեմային։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նրա խոսքով՝ 2026 թվականի կտրվածքով ապօրինի շրջանառությունից հանվել է 768 կգ թմրամիջոց, որը 80%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածը։
Ըստ Սարգսյանի՝ սա ռազմավարական մոտեցման արդյունք է, որովհետև գերատեսչությունը կենտրոնացել է թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա, և թույլ չի տվել հետագայում 100 հազարավոր նմանատիպ մանր դեպքերի առկայությունը։
Ըստ նախարարի՝ հանցավորության դեմ պայքարի մասին քննարկումները նախընտրական թեմաներ են, իսկ իրականությունն այլ է։
Նա նշել է, որ 2025 թվականի կտրվածքով արձանագրվել է հանցավորության նվազում 3,2% ով, ընդ որում նվազել են սեփականության դեմ ուղղված, մարդու դեմ ուղղված հանցագործությունները։
ՆԳ նախարարը հայտնել է, որ շեշտը 2026 թվականին դնելու են հատկապես հանցավորության կանխարգելման աշխատանքների վրա։
«Արդեն ավարտին են մոտենում հանցավորության կանխարգելման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքները և ուրախ կլինեմ առաջիկայում քննարկել նաև խորհրդարանական գործընկերների հետ այդ նախաձեռնությունը ևս»,- հավելել է նա։
