Շատերդ, վստահ եմ, հենց երկրորդ նախագահի օրոք եք վերադարձել․ Իշխան Սաղաթելյանը՝ հայրենադարձներին

Հայրենադարձների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա վիճակին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Վերջին տարիներին շատ ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ոչ միայն չեն բարելավել և զարգացել, այլ էապես խզվել են: Այս վարչախումբը երբ  եկավ իշխանության, առաջին գործը՝ սփյուռքի նախարարությունը լուծարեց, այնուհետև նշանակեց սփյուռքի հանձնակատար, որը շատ հաճախ նման է կամ տպավորություն է կամ դա կարող է և իրականություն է, Բաքվի հանձնակատարն է սփյուռքում: Շատ հետևողականորեն պայքար է մղում սփյուռքում հայկական ավանդական կազմակերպությունների դեմ: 

Դուք հիշում եք նաև, որ այս վարչախմբի պարագլուխն ընտրվելուց հետո շատ ուղիղ հայտարարեց, որ Սփյուռքի ավանդական կառույցները այլևս ավելնորդ օղակ են: Կարելի է հեռախոսով, լայվով ուղիղ աշխատել Սփյուռքի հետ: Այն ժամանակ տպավորություն էր, որ խորքային չեն հասկանում ինչ է Սփյուռքը, Սփյուռքում ինչ շերտեր գոյություն ունեն, նման հայտարարություն են անում։ Բայց հետո հասկացանք, որ սա շատ հետևողական քաղաքականություն էր՝ Սփյուռքը Հայաստանից հեռվացնել։

Վերջին շրջանի քաղաքականությունը՝ «Իրական Հայաստանի» շրջանակներում, շատ հստակ է: Հայաստանի իշխանություններն ասում են՝ մենք պատասխանատու ենք բացառապես Հայաստանում ապրող ու Հայաստանի քաղաքացիների համար և Սփյուռքը ո՛չ միջամտելու, ո՛չ որևէ բանի խառնվելու իրավունք չունի: 

Մեր մոտեցումը հետևյալն է, որ Սփյուռքը ռազմավարական ներուժ է և Հայաստանի պետականաշինության մասնակից: Հայաստանը ոչ միայն Հայաստանում ապրող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ հայության մայրաքաղաքն է, երկիրն է, հայրենիքն է, պետությունն է, որի նկատմամբ Սփյուռքի մեր հայրենակիցները ունեն և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ, և այս ռազմավարական ներուժը պետք է լիարժեք օգտագործել Հայաստանի վերաշինության, կառուցման, զարգացման և այդ լիարժեք հնարավորություններից օգտվել: 

Այս իմաստով, մենք ասում ենք որ Սփյուռքը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, կենսունակության աղբյուրներ ու հակառակը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment