
Իրանական ռազմական աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ եթե Իրանի դեմ սկսվի ցամաքային կամ ծովային գործողություն (մասնավորապես՝ Խարգ կղզին գրավելու փորձ), Թեհրանը կարող է նոր ճակատներ բացել, այդ թվում՝ սպառնալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցին։
«Հորմուզի նեղուցի հարցը լուծելու փորձը կարող է հանգեցնել Բաբ էլ-Մանդեբում նոր ծովային ճգնաժամի», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է սրացմանը։