Այս պահին 13 մարտական հաշվարկ շենքի ամբողջ տարածքով հրդեհաշիջում է իրականացնում, հայտարարել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«2 հատվածում բնակելի շենքեր են, փրկարարները կանխել են կրակի տարածումը։ Հարակից շենքերի բնակիչները տարհանվել են։ Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել»,- ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը նաև տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան։
