Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

• Երևանում՝ Ազատության պողոտայի չգործող Կանազ մշակույթի տանը խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ հրշեջ ուժեր

• ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ դասալքության նկատմամբ իր դիրքորոշումը բացասական է և ազատել է որոշ աշխատակիցների, որոնց երեխաները ՀՀ քաղաքացի չեն եղել

• Իրանի պաշտոնյան հերքել է Թրամփի հայտարարությունները՝ ընդգծելով, որ երկրի հրթիռային և միջուկային ներուժը չի ոչնչացվել

• Reuters-ի տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր բանակցությունները կարող են կայանալ Թուրքիայում կամ Պակիստանում

• ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից և սպառնում է գլոբալ հետևանքներով

• Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը առաջարկել է Ուկրաինան դարձնել բուֆերային գոտի՝ իրավիճակը կայունացնելու նպատակով

• ԱՄՆ դատարանը Meta ընկերությանը տուգանել է 375 մլն դոլար՝ երեխաների նկատմամբ վնասակար բիզնես վարքագծի համար

Leave a Comment