Zham.am | Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում





«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԵՄ չինովնիկները մեր հանդեպ ռասիստական մոտեցում են դրսևորում` Հայաստանը դիտարկելով որպես հակառուսական մանրադրամ։

Ռասիզմը դրսևորվում է նաև ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի անցումը հետաձգելը։

ԵՄ֊ն մեզ համար բարեկամ է և գործընկեր։

Իշխանափոխությունից հետո մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԵՄ֊ի հետ մեր հարաբերությունները դառնան փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված։

Մենք շատ առարկայական քայլեր կիրականացնենք առանց վիզայի ռեժիմի համակարգի ներդրման հարցում»։
Մանրամասն տեսանյութում՝ հղումով
https://www.facebook.com/reel/1622185562230221



Leave a Comment