Ֆլորիդայում անցած շաբաթ օրը ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ-ը «բավական մանրամասն» տեղեկացրել է Ռուսաստանին շաբաթ օրը Կիևի հետ անցկացված բանակցությունների արդյունքների մասին։
Նա հաստատել է, որ եռակողմ բանակցություններում այժմ «հասկանալի պատճառներով» շարունակվում է դադար, և հերքել է հերթական տեղեկությունները, թե իբր Ուկրաինայի հետ արդեն համաձայնագիր է ձեռք բերվել։
«Մենք այդ մասին ոչինչ չգիտենք, քանի որ, իմ կարծիքով, համաձայնագրի տեքստը ոչ ոք չի պատրաստել։ Առնվազն մեզ հետ այն ոչ ոք չի համաձայնեցրել և ոչ ոք չի քննարկել»։
