ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ. գնացել են գիտակցված զոհողության։
«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և, արդյունքում, ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։
Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար։
