Ժոնաթան Լաքոտը գրառում է արել Անի քաղաքի ժառանգության մասին

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, ներկայումս Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել Անի քաղաքի ժառանգության մասին։

Այցելություն Բուդապեշտի Պետեֆիի անվան գրականության թանգարան և, որքան էլ անսպասելի, Անի քաղաքին ու նրա հայկական ժառանգությանը նվիրված ցուցահանդես։ Այս ցուցադրությունը ներկայացնում է «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիի հնարավոր տեսքի և ավերածությունների մասշտաբների միջև հակադրությունը՝ հույս հայտնելով, որ որոշ մասունքներ դեռևս կարող են փրկվել՝ տեղի ունեցածի մասին վկայելու համար։

Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել։

Leave a Comment