Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի մայրաքաղաքում հարվածների հետևանքով՝ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և դպրոցի շենք։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ տեղեկությունների՝ պայթյունները տեղի են ունեցել Թեհրանի արևելքում։

Ներկայումս հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագիր, որը պահանջում է նրա միջուկային ծրագրի ապամոնտաժում, ուրանի հարստացումից հրաժարվել և իր պաշարները փոխանցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։

Դրա դիմաց Վաշինգտոնը առաջարկում է վերացնել պատժամիջոցները և աջակցել քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը։

Leave a Comment