Թմրանյութ բաժանելու կասկածանքով ձերբակալել են Սամվել Կարապետյանի համախոհների

Թմրանյութ բաժանելու կասկածանքով ձերբակալել են Սամվել Կարապետյանի համախոհների

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ մարտի 24-ին Գեղարքունիքի մարզում Սամվել Կարապետյանի աջակիցների հանդիպման ժամանակ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։

Radar Armenia-ն մեկնաբանության համար դիմել է Ներքին գործերի նախարարություն, որտեղից հաստատել են տեղի ունեցածը։

ՆԳՆ-ից հայտնել են, որ երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Գավառի համայնքային ոստիկանության բաժին։ Նրանց մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment