
«Պարո՛ն Ասլանյան, տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք ձեզ»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ, դիմելով անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասել էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Լրագրողի հետ զրույցում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, որ տեղյակ չէ կատարվածից: «Դե, չեմ բացառում, որ Ռուբինյանի դաստիարակությունն էնպիսին է, որ կարող է պատահի՝ տենց բաներ թույլ տա իրեն»,- նշել է Աղազարյանը: