Բազմազավակ հայրը փորձել է այրել կնոջը և հինգ երեխաներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Տոմսկի մարզում 38-ամյա բազմազավակ հայրը հրդեհել է տունը, որտեղ գտնվում էին իր կինը և հինգ երեխաները: Դեպքը տեղի է ունեցել Բեռլինկա գյուղում: 

Կնոջ հետ վիճաբանությունից հետո ընտանիքի գլուխը հրկիզել է իր տան դուռը։ Հանցագործության պահին նա հարբած է եղել։

«Հանկարծակի թշնամանքի պատճառով կասկածյալը որոշել է սպանել կնոջը և նրանց հինգ երեխաներին, որոնցից չորսը անչափահասներ էին 8-ից 17 տարեկան», – հայտնել է տարածաշրջանային քննչական կոմիտեն։ 

Տղամարդը պատշգամբում գտել է դյուրավառ նյութ, դրել այն դռան տակ, որը տնից դուրս գալու միակ ելքն էր, և այրել այն։ Այնուհետև նա հեռացել է դեպքի վայրից։

Կինը ժամանակին նկատել է կրակը և կարողացել է մարել այն։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու համար։

Թարգմանությունը՝ Past.am

Leave a Comment