Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու. Սերժ Սարգսյան

«Պա՛հ, իրենց ի՞նչ կա, ինչ ուզեն՝ կասեն»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսպես է արձագանքել այն հայտարարությանը, թե «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ է լինելու»: 

Հարցին՝ արդյո՞ք որևէ իշխանություն իրավունք ունի փակել Արցախ վերադարձի էջը, Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագահի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել քաղաքական դաշտը, Սարգսյանն ասել է. «Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու։ Ապրիլի 4-ին մեր համագումարն է, եկեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։

Leave a Comment