
Որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի էջը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
“Ապրիլի 4-ին լինելու է ՀՀԿ համագումարը, որի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտամ”,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ՀՀԿ հետ փոխկապակցված անձինք ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել, Սերժ Սարգսյանը շեշտեց.
“Մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու”:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, նախկին նախագահը նշեց.
“Իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն”: