Մենք չենք պառակտելու ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան

Մենք չենք պառակտելու ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իրենք ընդդիմադիր դաշտը երբեք չեն պառակտելու։

«Էդ ձեզ է թվում, դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու»,- հայտարարել է նա՝ իրենց հետ փոխկապակցված անձանց կողմից ընդդիմադիր դաշտը պառակտելու փորձերի մասին հարցին ի պատասխան։

Նա նշել է, որ ապրիլի 4-ին կկայանա ՀՀԿ համագումարը, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։

Խոսելով ԼՂ վերադարձի մասին՝ Սարգսյանը շեշտել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի էջը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment