Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

2026 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.5%. հայտնում են կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • արդյունաբերություն՝ 23.8%,
  • շինարարություն՝ 21.8%,
  • ծառայություններ՝ 7%,
  • առևտրի շրջանառություն՝ 5․6%։

2026 թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 30․8%-ով. արտահանումն աճել է 37․6%-ով, իսկ ներմուծումը՝ 26․9%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment