Մենք պետք է այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չունենա վերընտրվելու հնարավորություններ, ասել է Թաթոյանը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մենք պատրաստ ենք համագործակցության։ Մեր ուժի, մեր նախաձեռնության անվանումը պատահական չէ՝ «Միասնության թևեր»։
Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին։
՝«Մեզ, բնականաբար, պետք է միասնություն։ Բնականաբար, պետք է այնպես անել, որ մենք հասնենք իրական նպատակին, այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չունենա վերընտրվելու հնարավորություններ», – ասաց Թաթոյանը։
Նա հայտնեց, որ կա համագործակցություն տարբեր ուժերի հետ, նրանցից մի քանիսի հետ արդեն կան կազմած միավորումներ, և քննարկումները շարունակվում են։