Ռոբերտ Քոչարյանի ուզածը՝ նույն երաշխավորի աչքերի ներքո Հայաստանի լուծարումն է. Ռուբինյան

Ռոբերտ Քոչարյանի ուզածը՝ նույն երաշխավորի աչքերի ներքո Հայաստանի լուծարումն է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։

«Ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը և որին էլ ներմուծել է այդ երաշխավորը, վերջինս նոյեմբերի 9-ի և Ղարաբաղի հայերի անվտանգության հովանավորն էր։ Նրա աչքերի առաջ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ուզածը հենց այն է, որ նույն երաշխավորի աչքերի և հայացքի ներքո, ինչպես լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այնպես էլ լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։

«Բայց մենք դա թույլ չենք տալու անել, ինչպես թույլ չենք տալու ժողովրդի քվեով»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment