Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների դեմ հրթիռային հարվածների 80-րդ ալիքի մասին՝ լարվածության սրման սկսվելուց ի վեր։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
ԻՀՊԿ-ն նշել է, որ հիմնական թիրախներն են Իսրայելի հյուսիսում ուժերի հավաքագրման տարածքները, որոնք, նրանց պնդմամբ, ենթարկվել են զանգվածային հրթիռային հարձակումների և անօդաչու թռչող սարքերի հարվածների՝ առանց որևէ սահմանափակման:
Հիմնական թիրախներն են Թել Ավիվը, Կիրյաթ Շմոնան և Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ չորս ռազմական բազաները։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածները հասցվել են հեղուկ և պինդ վառելիքով հրթիռների, ճշգրիտ կառավարվող ռումբերի և մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով։