
Վերջին օրերին Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին պնդումները Թեհրանում ծաղրի են արժանացել։ Sky News-ի հաղորդմամբ, «Խաթամ ալ-Անբիա» հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը փորձում է «պարտությունը ներկայացնել որպես համաձայնություն»։
«Այն ռազմավարական ուժը, որի մասին դուք նախկինում խոսում էիք, վերածվել է ռազմավարական ձախողման»,- ասել է նա։ «Համաշխարհային գերտերության կոչմանը հավակնողը դուրս կգար այս խառնաշփոթից, եթե կարողանար… Արդյոք ձեր ներքին կոնֆլիկտները հասել են այն կետին, երբ դուք ինքներդ ձեզ հետ եք բանակցում»,- հավելել է Զոլֆաղարին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմը մշակել է պատերազմը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր։