Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը ունի պետական կարգավորման և վերահսկողության առանձնակի կարևորություն և գործառույթների լայն շրջանակ: Դրանից բխում է նաև հանրային կյանքի առանցքային այն խնդիրների համախումբը, որոնց լուծումների ակնկալիքը մեր քաղաքացիներն ունեն հենց այս հանձնաժողովից: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեր նորանկախ երկրում ձևավորվել է 2001 թվականին՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հիման վրա, որը ընդունվել է 2000 թվականին: Նպատակը՝ խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, այսինքն պաշտպանել ազատ տնտեսական մրցակցությունը և ապահովել բարեխիղճ մրցակցություն: Հետևաբար, հանձնաժողովը նախ և առաջ պետք է իրականացնի մրցակցային դաշտի, ներառյալ նաև պետական գնումների ոլորտում արդյունավետ մրցակցության ապահովման նկատմամբ վերահսկողություն, ներառյալ համակենտրոնացումների և հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը, դրանց կանխարգելումը, ձևավորման հնարավորությունների ու պատճառների նվազեցումը, իսկ հնարավոր դրսևորման դեպքում էլ բացասական հետևանքների մեղմումը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։