Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը

Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը

25.03.2026 | 12:46

Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է…»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Մեկնաբանություններ

Leave a Comment