Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին շրջանառվող տեղեկությունները՝ ընդգծելով, որ նման շփումներ չեն եղել։ Գերատեսչության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցություններ չեն եղել վերջին 25 օրերի ընթացքում՝ «Իրանի դեմ «անօրինական պատերազմի» մեկնարկից ի վեր»։

Չնայած դրան՝ India Today կայքում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ի պատասխան Դոնալդ Թրամփի կողմից բանակցությունների վերսկսման առաջարկի, Իրանը առաջ է քաշել մի շարք պայմաններ՝ սկսած Պարսից ծոցում ամերիկյան ռազմաբազաների փակումից մինչև պատժամիջոցների վերացում։

Այնուամենայնիվ, Իսմայիլ Բաղային ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նախկին բանակցային փորձը Իրանի համար ունեցել է «աղետալի հետևանքներ», ինչի պատճառով էլ Թեհրանը ներկայումս չի դիտակում այդ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր շփումների մասին։

Leave a Comment