
ՀայաՔվե վարչության անդամ, քաղաքական երկարամյա պայքարակից ընկեր Մենուա Սողոմոնյանի հետ «ՀայաՔվե հիմնասյուներ» փոդքասթի շրջանակներում զրուցել ենք Արցախի մասին. հայկական հարց, որը մեզ համար փակված չէ, առնվազն իրավունքի պաշտպանության մակարդակում, իրավունք, որի իրացումն ամրագրված, պաշտպանված և երաշխավորված է բոլոր ժողովրդավարների սիրելի «միջազգային իրավական կառույցների» ընդունած կոնվենցիաներով։ Այդ իրավունքից հրաժարումը, մերժումը հատկապես՝ համամարդկային հանցագործություն է, և ուժի միջոցով ագրեսիայի համար պարարտ հող է նախապատրաստում աշխարհի բոլոր այն բռնարար ղեկավարների համար, ովքեր տարածքային օկուպացիոն հավակնություններ ունեն հարևանների հայրենի բնօրրանների նկատմամբ։