Միացյալ Նահանգները Իրանի իշխանություններին է ուղարկել Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելու 15 կետից բաղկացած ծրագիր։
Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Ըստ թերթի՝ Պակիստանը միջնորդ է հանդես եկել փաստաթղթի տրամադրման գործում։
Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե որքանով է ծրագիրը ներկայացվել Իրանի ղեկավարությանը և արդյոք Թեհրանը պատրաստ է այն դիտարկել որպես բանակցությունների հիմք։
Ըստ աղբյուրների՝ փաստաթուղթը վերաբերում է Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին, ինչպես նաև նավարկության ազատության հարցերին։