
Իրանն ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից «հստակ դիրքորոշում» ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ին շարունակել չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն վճռական դիրքորոշում՝ դատապարտելով մեր երկրի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան»,- նշել է նա՝ չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ժամանակ։