Թրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանը

Թրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերընտրվելու վերաբերյալ իր լիակատար աջակցության մասին։ Իր պաշտոնական ուղերձում Թրամփը բարձր է գնահատել Օրբանի առաջնորդությունը՝ ընդգծելով նրա ձեռքբերումները տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և անօրինական միգրացիայի կանխարգելման ոլորտներում։

Նախագահի խոսքով՝ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-Հունգարիա հարաբերությունները հասել են համագործակցության աննախադեպ մակարդակի։ Թրամփը շեշտել է, որ Վիկտոր Օրբանը հետևողականորեն պայքարում է իր երկրի շահերի և օրենքի ու կարգուկանոնի պահպանման համար։

Հաշվի առնելով 2026 թվականի ապրիլի 12-ին նախատեսված ընտրությունները՝ Դոնալդ Թրամփը հունգարացի ընտրողներին կոչ է արել քվեարկել գործող վարչապետի օգտին՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը Հունգարիայի հետ։

«Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթը կանխելու և օերքն և կարգ ապահովելու համար։ Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են համագործակցության նոր բարձունքների և տպավորիչ նվաճումների իմ վարչակազմի օրոք՝ հիմնականում շնորհիվ վարչապետ Օրբանի»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment