«Միասնության թևեր» նախաձեռնությունն այսօր ներկայացրել է խաղաղության երաշխավորման իր ծրագիրը։
«Կստեղծենք ՀՀ վարչապետին առընթեր հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով։ Հանձնաժողովի մանդատը կլինի ցույց տալ՝ ինչպես մենք կարող ենք ունենալ զսպման լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հավելելով, որ գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոխել և արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ։
Թաթոյանի խոսքով՝ մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը՝ անհապաղ փոփոխություն կարվի օրենքում, և օրենքի մակարդակով կամրագրվի, որ պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր։
«Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական համալիրի ու տեղական ընկերությունների զարգացմանը»,-ասաց նա։