
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը գրառում է կատարել X-ում։
«Վերահաստատեցի տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկայի և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու անվերապահ անհրաժեշտությունը»,- գրել է Մակրոնը։
Նա կոչ է արել Փեզեշքիանին «մասնակցել բանակցային գործընթացին՝ լարվածության թուլացման ճանապարհը բացելու համար»։