«Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել և լուրջ խոսել»,- «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու…առաջ այդ սպառնալիքները Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ ինքը… Նիկոլ Փաշինյանը խաղաղության ամենամեծ թշնամին է ու սպառնալիքը: Մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: