9-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ:
Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
8-րդ խաղափուլում Հայկը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։
Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
9-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին: