ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարզաբանելով Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգը։ Ըստ իրանական կողմի՝ ոչ թշնամական երկրներին պատկանող կամ նրանց հետ առնչություն ունեցող նավերը կարող են օգտվել անվտանգ նավարկության իրավունքից, սակայն որոշակի խիստ պայմանների պահպանման դեպքում։
Թեհրանը շեշտում է, որ անվտանգ անցումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե տվյալ նավերը չեն մասնակցում կամ չեն աջակցում Իրանի դեմ ուղղված որևէ ագրեսիվ գործողության։ Բացի այդ, նավարկությունը պետք է իրականացվի բացառապես իրանական իրավասու մարմինների հետ համակարգմամբ և Իրանի կողմից հայտարարված անվտանգության ու տեխնիկական բոլոր կանոնների լիակատար պահպանմամբ։
